Ամիր Աբդոլլահյան. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլն աշխարհի անվտանգության վնասին է
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է. որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլը տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վնասին է: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ի ռազմական հարձակումն անտեսեց քաղաքական լուծմանն ուղղված ջանքերը և ապացուցեց, որ ԱՄՆ-ի գերակայությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չէ»:
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն ընդգծել է.«ԱՄՆ-ի հապճեպ քայլը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը և տարածաշրջանում սատարում է ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը»:
«Այն պայմաններում երբ Դամասկոսն ավելի վաղ քիմիական զինաթափման է ենթարկվել, Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքը պիտի մանրակրկիտ կերպով քննվի Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը նշելով, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման ուղերձն ահաբեկչության խրախուսումն է: