«Անհրաժեշտ է Սիրիայում քիմիական հարձակման քննարկման փաստահավաք խումբ ձևավորել».Լարիջանի
Դատապարտելով քիմիական հարձակման պատճառաբանությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հանդես է եկել մանրամասնությունները պարզելու նպատակով փաստահավաք խումբ ձևավորելու առաջարկով :
Քննադատելով Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակումը, Լարիջանին ասել է.«ԱՄՆ կառավարությունն առանց հավաստի ապացույցների և միջազգային կառույցների քննարկումների, քիմիական զենքերի կիրառման պատճառաբանությամբ, հարձակվել է Սիրիայի վրա ՝ ծանր վնասներ պատճառելով այդ երկրին»,:
«Իրանն ընդհանրապես դեմ է քիմիական հարձակումներին և դատապարտում է արկածախնդրական քայլերի հանգեցնող սուտ ու անհիմն հայտարարությունները».-հավաստել է Լարիջանին:
Իսլամական խորհրդարանի նախագահը նշել է.«Անիրական հայտարարություններ անելով, ԱՄՆ Սիրիայի դեմ գործողություն է իրականացնում, որը որևէ կերպ չի արդարացնում մարդու կամ միջազգային իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունները»:
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նախազգուշացնելով ԱՄՆ կառավարությանն ասել է.-«Վերջին տարիներին տարածաշրջանում և Սիրիայում այդ երկրի կատարած ռազմամոլական քայլերն անհետևանք չեն լինելու հենց ամերիկացիների համար»: