Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ռազմավարական սխալ էր
(last modified Mon, 10 Apr 2017 02:53:26 GMT )
Ապրիլ 10, 2017 07:23 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ռազմավարական սխալ էր

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադառնալով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակմանն ասել է. «Ոճրագործությունը, ոտնձգությունն ու իրավունքների ոտնահորումը ամերիկացիների ոճն է: Նրանք աշխարհի այլ կետերում էլ նույնն են արել»:

Կիրակի օրը, Իրանի զինված ուժերի ավագ հրամանատարների հետ նոռուզյան հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ամերիկացիների քայլը ռազմավարական սխալ էր: Այդ երկրի ղեկավարությունը  շարունակում է կրկնել իր նախորդների սխալները»:

«ԱՄՆ-ի նախկին պաշտոնատարները ստեղծեցին ԻԼԻՊ-ը կամ նրան օգնեցին ու ԱՄՆ-ի ներկա պատասխանատուները փորձում են հզորացնել ԻԼԻՊ-ը կամ նրա նման խմբերը»,-հավելել է մեծապատիվ առաջնորդը:

Ընդգծելով, որ նման խմբերի վտանգը ապագայում սպառնալու է ամերիկացիներին, նա ասել է. «Եվրոպան այսօր թաքֆիրականներին հովանավորելու ուղղությամբ թույլ տված սխալի պատճառով նեղ դրության մեջ է հայտնվել. եվրոխացիներն իրենց ապահով չեն զգում, իսկ ԱՄՆ-ն էլ կրկնում է շիր սխալները»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Իրանն ապացուցել է, որ սխալ քայլերով հնարավոր չէ իրեն ասպարեզից հեռացնել: Հեղափոխությանը գաղափարներին հավատացող ժողովուրդն ու պատասխանատուներն ապավինելով Աստծուն չեն նահանջելու սպառնալիքների ու զգուշացումների դիմաց, քանի որ եթե նահանջելու որոշում ունենար, Իրանն այսօր հոգեբանական ու քաղաքակրթական սնանկացման ու անկարողության մատնված կլիներ»:

«Եվրոպական խաբեբա պետությունները, որոնք այսօր բարձրաձայնում են Սիրիայում քիմիական սպառազինության կիրառման հարցը, պարտադրյալ պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ քիմիական զենք տրամադրեցին Սադդամին, որպեսզի նա դրանք միջոցով հարձակում իրականացնի Իրանի ռազմական ճակատների ու նաև Սարդաշտի ու Հալաբչեի դեմ»,-ընդգծել է ԻԻՀ առաջնորդն անդրադառնալով պարտադրյալ պատերազմի ժամանակ Սադդամի հանդեպ արևմտյան պետությունների ցուցաբերած լիարժեք հովանավորությունը:

Խոսելով ժողովրդի, պատասխանատուների և Իրանի զինված ուժերի հոգեվիճակը թուլացնելու համար թշնամու  ծրագրումների ու նաև «Չի կարելի ու չենք կարող» մտածողության ներշնչմանը, Այաթոլլահ Խամենեին նշել է «Իրանի զինված ուժերն Աստծո կամոք ու ինքնավստահությամբ օրեցօր ընդլայնելու են իրենց կարողություններն ու հնարավորությունները և մեծ վճռականությամբ վերացնելու են գոյություն ունեցող բոլոր բացերը»:

Պիտակ