ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել Սիրիայի Էլ–Հասաքայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224402-ԱԹՍ_ների_հարձակման_է_ենթարկվել_Սիրիայի_Էլ_Հասաքայում_տեղակայված_ամերիկյան_ռազմաբազան
Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիսային Էլ-Հասաքա նահանգի «Խարաբ ջիր» օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Տեղեկությունը հայտնել է սիրիական աղբյուրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 18:40 Asia/Tehran
  • ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել Սիրիայի Էլ–Հասաքայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան

Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիսային Էլ-Հասաքա նահանգի «Խարաբ ջիր» օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Տեղեկությունը հայտնել է սիրիական աղբյուրը:

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր ռազմատրանսպորտային ինքնաթիռի վայրէջքի պահին հարձակվել են «Խարաբ ջիր» օդանավակայանում գտնվող ամերիկյան բազայի վրա»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը Սիրիա էր բերել ՀՕՊ համակարգի բաղադրիչներ։

«Հարձակումը կատարել են երեք կամիկաձե դրոններ։ Բազայում մի քանի պայթյուն է որոտացել»,- հավելել Է աղբյուրը։

Նրա տվյալներով՝ երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը խոցվել են։

Ամերիկյան զինվորականները շարունակում են ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայի իրենց բազաներում, որոնք գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռակոծությունների և ԱԹՍ-ների հարձակումների: