Washington Post-ի հոդվածը՝ Իսրայելի ռեժիմի գլոբալ մեկուսացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i245926-washington_post_ի_հոդվածը_Իսրայելի_ռեժիմի_գլոբալ_մեկուսացման_մասին
The Washington Post-ը գրել է. Գազայի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Եմենի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատերազմները Իսրայելին դրել են ռազմական քայքայման, ռազմավարական պարտության և գլոբալ մեկուսացման ճանապարհին»։
(last modified 2026-05-28T08:31:13+00:00 )
Մայիս 28, 2026 11:42 Asia/Tehran
  • Washington Post-ի հոդվածը՝  Իսրայելի ռեժիմի գլոբալ մեկուսացման մասին

The Washington Post-ը գրել է. Գազայի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Եմենի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատերազմները Իսրայելին դրել են ռազմական քայքայման, ռազմավարական պարտության և գլոբալ մեկուսացման ճանապարհին»։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ Washington Post-ը գրել է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո (Ալ-Աղսայի փոթորիկ գործողություն) Նեթանյահուն հեռացել է սահմանափակ զսպման քաղաքականությունից և, հաջորդական պատերազմներ մղելով, փորձել է վերաձևավորել Արևմտյան Ասիայի քարտեզը, սակայն այս մոտեցումը ոչ միայն չի հանգեցրել նրա հայտարարած նպատակների իրականացմանը, այլև զգալիորեն նվազեցրել է սիոնիստական ռեժիմի նկատմամբ համաշխարհային աջակցությունը»։

Հոդվածում նշվում է, որ Նեթանյահուի նպատակները Իրանում, այդ թվում՝ խաղաղ միջուկային ծրագրի ոչնչացումը և ռեժիմի տապալումը, ձախողվել են, և Թեհրանը պատասխանել է Հորմուզի նեղուցի վերահսկմամբ։ Ըստ այս հոդվածի՝ սիոնիստական ռեժիմն այժմ վտանգավոր կերպով կախված է ԱՄՆ ռազմական աջակցությունից, մինչդեռ նրա ժողովրդականությունը Միացյալ Նահանգներում աննախադեպ մակարդակի է ընկել»։

Washington Post-ը եզրակացրել է, որ Նեթանյահուի՝ միայն ռազմական ուժի միջոցով բացարձակ անվտանգության հասնելու փորձը հակառակ արդյունք է տվել և երկարաժամկետ հեռանկարում քայքայում է իսրայելական ռեժիմի անվտանգությունն ու հզորությունը։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Իրանի դեմ պատերազմ ի ժամանակ Միացյալ Նահանգները իր հրթիռների մեծ մասը արձակել է սիոնիստական ռեժիմր, ինչի արդյունքում ԱՄՆ-ի առաջադեմ հրթիռային պաշարները կրճատվել են։

Washington Post-ը գրել է. «Ըստ Պենտագոնի տվյալների՝ ԱՄՆ զինված ուժերը օգտագործել են շատ ավելի առաջադեմ զինամթերք, քան Իսրայելը, և դա զգալիորեն կրճատել է Վաշինգտոնի ռազմական պաշարները»։