Իրանն ուսումնասիրում է Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգությանն ուղղված արձագանքները
https://parstoday.ir/hy/news/iran-i58948-Իրանն_ուսումնասիրում_է_Սիրիայում_ԱՄՆ_ի_ոտնձգությանն_ուղղված_արձագանքները
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգությանն ուղղված արձագանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 14:28 Asia/Tehran
  • Իրանն ուսումնասիրում է Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգությանն ուղղված արձագանքները

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգությանն ուղղված արձագանքները:

Երկուշաբթի օրը, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է.«Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունը միջազգային իրավունքների ու կանոնների խախտում է և երկրների համար անընդունելի է Սիրիայում ԱՄՆ-ի կամայական քայլը»:

Թախթ Ռավանչին հավաստիացրել է, որ տարբեր մակարդակներում Իրանի պաշտոնատարները դատապարտել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումը և տարբեր երկրների պաշտոնատարների հետ Իրանի արտգործնախարարության բանակցությություններում ընդգծվել է, որ ԱՄՆ-ն այդ քայլով ցանկանում էր օգնել ահաբեկիչներին և ահաբեկիչներն էլ ընդառաջեցին այդ քայլը:

Իդլիբի Խան Շեյխունի շրջանում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի օգտագործման պատրվակով, անցած ուրբաթ օրը, ԱՄՆ-ի բանակը հրթիռակոծել է Հոմս նահանգի Շայրաթ ավիաբազան: