Ղասեմի. Իրանը դեմ է Վենեսուելայում ցանկացած արտաքին միջամտության
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Վենեսուելայի զարգացումներին, ասել է. «Թեհրանը դեմ է Կարակասի ներքին հարցերին ցանկացած արտաքին միջամտության և պահանջում է հարգել Վենեսուելայի անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Չնայած ընդդիմության հետ բանակցության համար Վենեսուլայի կառավարության հայտնած պատրաստակամությանը, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ընդդիմադիր կուսակցությունները լարվածություն ստեղծող քայլեր են ձեռնարկում:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրն ասել է. «Թեհրանը պաշտպանում է Վենեսուելայում տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով կառավարության և ընդդիմության միջև երկխոսության շարունակվելը»:
Նա ընդգծել է, որ Վենեսուելայում անհանդարտությունների շարունակվելը կողմերից որևէ մեկի շահերից չի բխում և կարող է ծանրացնել Վենեսուելայի ժողովրդի վրա ծանրացող ճնշումները: «Իրանի սկզբունքային դիրքորոշումը Վենեսուելային օգնելն է». ասել է նա:
«Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ու հատկապես Վենեսուելայում կայունության ու անվտանգության հաստատումն ԻԻՀ-ի համար մեծ նշանակություն ունի»,-հայտարարել է Ղասեմին: