Ղասեմի. Իրանը դեմ է Վենեսուելայում ցանկացած արտաքին միջամտության
https://parstoday.ir/hy/news/iran-i59078-Ղասեմի._Իրանը_դեմ_է_Վենեսուելայում_ցանկացած_արտաքին_միջամտության
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Վենեսուելայի զարգացումներին, ասել է. «Թեհրանը դեմ է Կարակասի ներքին հարցերին ցանկացած արտաքին միջամտության և պահանջում է հարգել Վենեսուելայի անկախությունն ու ինքնիշխանությունը»:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Ապրիլ 12, 2017 07:34 Asia/Tehran
  • Ղասեմի. Իրանը դեմ է Վենեսուելայում ցանկացած արտաքին միջամտության

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Վենեսուելայի զարգացումներին, ասել է. «Թեհրանը դեմ է Կարակասի ներքին հարցերին ցանկացած արտաքին միջամտության և պահանջում է հարգել Վենեսուելայի անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Չնայած ընդդիմության հետ բանակցության համար Վենեսուլայի կառավարության հայտնած պատրաստակամությանը, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ընդդիմադիր կուսակցությունները լարվածություն ստեղծող քայլեր են ձեռնարկում:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրն ասել է. «Թեհրանը պաշտպանում է Վենեսուելայում տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով կառավարության և ընդդիմության միջև երկխոսության շարունակվելը»:

Նա ընդգծել է, որ Վենեսուելայում անհանդարտությունների շարունակվելը կողմերից որևէ մեկի շահերից չի բխում և կարող է ծանրացնել Վենեսուելայի ժողովրդի վրա ծանրացող ճնշումները:  «Իրանի սկզբունքային դիրքորոշումը Վենեսուելային օգնելն է». ասել է նա:

«Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ու հատկապես Վենեսուելայում կայունության ու անվտանգության հաստատումն ԻԻՀ-ի համար մեծ նշանակություն ունի»,-հայտարարել է Ղասեմին: