Ղասեմի. Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i59182-Ղասեմի._Իրանի_հրթիռային_ծրագիրը_որևէ_առնչություն_չունի_ՀԳՀԾ_ին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին: Նա հավելել է. «Իրանը լավատեղյակ է ազգային անվտանգության պաշտպանության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ իր պաշտպանական կարողություններն ընդլայնելու պատասխանատվության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 03:38 Asia/Tehran
  • Ղասեմի. Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին: Նա հավելել է. «Իրանը լավատեղյակ է ազգային անվտանգության պաշտպանության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ իր պաշտպանական կարողություններն ընդլայնելու պատասխանատվության մասին»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, արձագանքելով Իտալիայում գումարված G7-ի խմբի վերջին հաղորդագրությանը, Բահրամ Ղասեմին ասել է. «ԻԻՀ  բալիստիկ հրթիռների նախագծումն այնպիսին է, որ Իրանի հրթիռային փորձարկումը որևէ հակասություն չունի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»:

Ղասեմին նշել է. «Իրանը , G7-ի խմբի վերջին հաղորդագրության մեջ ընդգծված ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմության ու այդ փաստաթղթի բոլոր կետերի գործադրման անհրաժեշտությամբ է պայմանավորում փոխադարձ պարտավորություններ պարունակող այդ բազմակողմ փաստաթղթի գործադրումը»:

«Իրանը բոլոր կողմերից ակնկալում է կառուցողական միջավայրում հավասարակշռված ու լիարժեք կերպով գործադրել իրենց պարտավորությունները»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

G7-ի խմբի անդամ երկրների ԱԳ նախարարները երեքշաբթի օրը Իտալիայում գումարած երկօրյա նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրության մեջ շարունակելով ԻԻՀ-ի դեմ իրենց հայտարարությունները, մտահոգություն հայտնեցին Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ: