Ղասեմի. Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ին: Նա հավելել է. «Իրանը լավատեղյակ է ազգային անվտանգության պաշտպանության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ իր պաշտպանական կարողություններն ընդլայնելու պատասխանատվության մասին»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, արձագանքելով Իտալիայում գումարված G7-ի խմբի վերջին հաղորդագրությանը, Բահրամ Ղասեմին ասել է. «ԻԻՀ բալիստիկ հրթիռների նախագծումն այնպիսին է, որ Իրանի հրթիռային փորձարկումը որևէ հակասություն չունի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»:
Ղասեմին նշել է. «Իրանը , G7-ի խմբի վերջին հաղորդագրության մեջ ընդգծված ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմության ու այդ փաստաթղթի բոլոր կետերի գործադրման անհրաժեշտությամբ է պայմանավորում փոխադարձ պարտավորություններ պարունակող այդ բազմակողմ փաստաթղթի գործադրումը»:
«Իրանը բոլոր կողմերից ակնկալում է կառուցողական միջավայրում հավասարակշռված ու լիարժեք կերպով գործադրել իրենց պարտավորությունները»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
G7-ի խմբի անդամ երկրների ԱԳ նախարարները երեքշաբթի օրը Իտալիայում գումարած երկօրյա նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրության մեջ շարունակելով ԻԻՀ-ի դեմ իրենց հայտարարությունները, մտահոգություն հայտնեցին Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ: