Իրանի խորհրդարանի նախագահ.«Կասպից ծովի անվտանգությունը պետք է ապահովեն ափամերձ երկրները»
«Կասպից ծովի անվտանգությունը պետք է ապահովեն ափամերձ երկրները և օտարների միջամտությունը որևէ արդարացում չունի», ասել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:
Երկուշաբթի օրը, Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ Զաքեր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«Կասպիցը խաղաղության ծով է և ծառայում է տնտեսական նպատակների համար: Հետևաբար այլ երկրների մուտքն այս տարածաշրջան խնդրահարույց է լինելու»:
Ահաբեկչությունը տարածաշրջանի կարևորագույն խնդիրը համարելով, Լարիջանին հավաստիացրել է, որ այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի համար կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությունն ու միասնությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ Զաքեր Հասանովն ասել է.«Երբեք չի կարելի իսլամն ու ահաբեկչությունը մեկտեղել»: