Ապրիլ 19, 2017 11:45 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը ձգտում է ընդլայնել Ղրղզստանի հետ հարաբերությունները

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը բոլոր բնագավառներում պատրաստ է ընդլայնել Ղրղզստանի հետ երկկողմ համագործակցությունները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` չորեքշաբթի օրը Բիշքեկում գումարված Իրանի ու Ղրղզստանի տնտեսական համատեղ համաժողովում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Ղրղզստան կատարած իր ուղևորությունը հող է նախապատրաստելու երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման համար:

Զարիֆը հայտարարել է, որ այցի նպատակը բոլոր բնագավառներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումն է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրի առևտրականների ու գործարարների համատեղ նիստի ու խորհրդակցությունների արդյունքները երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նոր համաձայնությունների կնքման, ինչպես նաև անցյալում ստորագրված համաձայնագրերի գործադրման հնարավորություն կստեղծեն:

«Երկու երկրին կապում են պատմական, կրոնական ու մշակութային կապերը»,-հավելել է Զարիֆը: Նա հավելել է որ Ղրղզստանի  առաջադիմությունը, զարգացումը, անվտանգությունն ու կայունությունը  Իրանի հառաջադիմությունը, զարգացումը, կայունությունն ու անվտանգությունն է:

Զարիֆն ընդգծել է. «Մշակույթների համագործակցությունը ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր միջոցներից է»:

 

Պիտակ