Զարիֆ.«ԱՄՆ-ն խախտել է միջուկային համաձայնությունն ու համաձայնության ոգին»
https://parstoday.ir/hy/news/iran-i59942-Զարիֆ._ԱՄՆ_ն_խախտել_է_միջուկային_համաձայնությունն_ու_համաձայնության_ոգին
Իրանի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհավատարիմ է ՀԳՀԾ-վ ստանձնած պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 18:46 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ն խախտել է միջուկային համաձայնությունն ու համաձայնության ոգին»

Իրանի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհավատարիմ է ՀԳՀԾ-վ ստանձնած պարտավորություններին:

Ուրբաթ օրը, հակազդելով ԱՄՆ-ի նախագահի  հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարարը իր թուիթերյան էջում գրել է.«Մինչ օրս ԱՄՆ-ն անհավատարիմ է գտնվել և՛ միջուկային համաձայնության բնագրին և՛ այդ համաձայնության ոգուն»:

Հինգշաբթի օրը Իտալիայի արչապետ Պաոլո Ջենթիլոնիի հետ Սպիտակ Տանը կայացած մամլու համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Իրանը անհավատարիմ է ՀԳՀԾ-ի ոգուն»:

Հատկանշակական է, որ Թրամփի հայտարարության հետ միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն իր հրապարակած բազմաթիվ զեկույցներում խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով իր ստանձնած պարտավորություններին: