Զարիֆ.«ԱՄՆ-ն խախտել է միջուկային համաձայնությունն ու համաձայնության ոգին»
Ապրիլ 21, 2017 18:46 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհավատարիմ է ՀԳՀԾ-վ ստանձնած պարտավորություններին:
Ուրբաթ օրը, հակազդելով ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարարը իր թուիթերյան էջում գրել է.«Մինչ օրս ԱՄՆ-ն անհավատարիմ է գտնվել և՛ միջուկային համաձայնության բնագրին և՛ այդ համաձայնության ոգուն»:
Հինգշաբթի օրը Իտալիայի արչապետ Պաոլո Ջենթիլոնիի հետ Սպիտակ Տանը կայացած մամլու համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Իրանը անհավատարիմ է ՀԳՀԾ-ի ոգուն»:
Հատկանշակական է, որ Թրամփի հայտարարության հետ միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն իր հրապարակած բազմաթիվ զեկույցներում խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով իր ստանձնած պարտավորություններին:
Պիտակ