Իրանի հոկեյի ազգային հավաքականն անցել է Ասիայի առաջնության եզրափակիչ փուլ
Իրանի դահլիճային հոկեյի ազգային հավաքականն Ասիայի առաջնության գավաթի կիսաեզրափակիչ փուլում պարտության մատնելով Ուզբեկստանի հավաքականին, անցել է մրցաշարի եզրափակիչ փուլ :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Իրանի դահլիճային հոկեյի ազգային հավաքականը հինգշաբթի օրը կիսաեզրափակիչ փուլում 12-2 հաշվով գերազանցության հասնելով Ուզբեկստանի դիմաց յոթերորդ անգամ Ասիայի առաջնության փուլի, իսկ երրորդ անգամ 2018 թվականին Գերմանիայում կայանալիք համաշխարհային առաջնության ուղեգիր է ստացել:
Իրանի հոկեյի ազգային հավաքականն ավելի վաղ պարտության էր մատնել Մալայզիայի, Կատարի ու Օմանի ազգային հավաքականներին:
Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Ղազախստանի ազգային հավաքականը ապրիլի 28-ին կմրցի Իրանի ազգային հավաքականի հետ:
Ասիայի առաջնության գավաթի 7-րդ շրջանը երկու ենթախմբերում հանդես եկող ութ հավաքականների մասնակցությամբ ապրիլի 24-ից 28-ն անց է կացվում Կատարի Դոհա քաղաքում: