Ռոհանի. Փրոքսի պատերազմների նպատակն է հարվածել իսլամ աշխարհի միասնականությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i60496-Ռոհանի._Փրոքսի_պատերազմների_նպատակն_է_հարվածել_իսլամ_աշխարհի_միասնականությանը
ԻԻՀ նախագահը Պակիստանի վարչապետին հղած ուղերձում ընդգծել է. «Որոշ երկրներ փրոքսի պատերազմ հրահրելով թիրախ են դարձրել իսլամ աշխարհը և պաշտպանելով ահաբեկչական քայլերը, փորձում են բռնարարքով, անապահովությամբ, չքավորությամբ ու հետամնացությամբ փոխարինել տարածաշրջանի ժողովրդի առաջադիմությունն ու ծաղկումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 07:45 Asia/Tehran
  • Ռոհանի. Փրոքսի պատերազմների նպատակն է հարվածել իսլամ աշխարհի միասնականությանը

ԻԻՀ նախագահը Պակիստանի վարչապետին հղած ուղերձում ընդգծել է. «Որոշ երկրներ փրոքսի պատերազմ հրահրելով թիրախ են դարձրել իսլամ աշխարհը և պաշտպանելով ահաբեկչական քայլերը, փորձում են բռնարարքով, անապահովությամբ, չքավորությամբ ու հետամնացությամբ փոխարինել տարածաշրջանի ժողովրդի առաջադիմությունն ու ծաղկումը»:

Հասան Ռոհանին ի հետևումն Պակիստանի հետ սահմանին իրանցի սահմանապահ ուժերի նահատակության հինգշաբթի գիշեր Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Նավազ Շարիֆին հղած ուղերձում ընդգծել է. «Չնայած Պակիստանի պաշտոնատարների տված խոստումներին, այդ երկրի տարածքից ԻԻՀ դեմ ավազակային ու ահաբեկչական խմբերի հարձակումները շարունակվում են»:

Ռոհանին ընդգծել է, որ երկու երկրի սահմանները պատմության ընթացքում ապահով սահմաններ են եղել և Իրանը երկկողմ հարաբերություններում իր գերակայությունն է համարում Պակիստանի կայունությունը, անվտանգությունը, աճն ու ծաղկումը: Նա նշել է «Իրանի տարածքը երբևէ չարաշահման չի ենթարկվել հարևանների, այդ թվում Պակիստանի դեմ, սակայն դժբախտաբար դիմացի կողմից անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնաս է պատճառել ու հանգեցրել է ԻԻՀ-ի սահմանապահ ուժերի ու նաև խաղաղ բնակչության զոհվելուն»:

ԻԻՀ նախագահը Պակիստանի վարչապետին կոչ է արել երկու երկրի լավ ու եղբայրական հարաբերությունների պահպանման ու ընդլայնման համար հետախուզում հայտարարել ահաբեկչական այս քայլի հեղինակների դեմ և նրանց պատժի ենթարկել: