Լարիջանի.«Իսլամական պահակազորը Միջին Արևելքի դերակատար ուժերից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i61054-Լարիջանի._Իսլամական_պահակազորը_Միջին_Արևելքի_դերակատար_ուժերից_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ իսլամական հեղափոխության պահակազորը Միջին Արևելքի դերակատար ուժերից մեկն է: «Պահակազորը կանխում է թշնամիների ոտնձգությունները Իրանի դեմ». ասել է նա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2017 17:30 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իսլամական պահակազորը Միջին Արևելքի դերակատար ուժերից է»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ իսլամական հեղափոխության պահակազորը Միջին Արևելքի դերակատար ուժերից մեկն է: «Պահակազորը կանխում է թշնամիների ոտնձգությունները Իրանի դեմ». ասել է նա:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին  ասել է.-«Թշնամիները փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Իրանի ժողովրդի դեմ: Սակայն  իսլամական պահակազորը պաշտպանում է Իրանի ժողովրդին»:

Անդրադառնալով տարածաշրջանում պահակազորի տեղեկատվական կարողությանը, Լարիջանին ասել է.-«Թշնամիները պետք է իմանան, որ Իսլամական պահակազորը լիովին ապահովում է Իրանի անվտանգությունը»:

Կարևորելով Իրանի պաշտպանական ուժի հզորացումը, Լարիջանին ասել է.-«Գաղափարական, ժողովրդական և ռազմական հզորության պատճառով, պահակազորը կարողանում է դիմակայել Իրանի դեմ ուղղված սպառնալիքներին»:

Նրա խոսքերով, Իրանը ոչ մի տարածքային պահանջ չունի մյուս երկրներից և  պատրաստ է խիստ պատասխան տալ թշնամիների ցանկացած ոտնձգության: