Հարավային Փարս գազի հանքավայրում Իրանի գազի արդյունահանման ծավալը հավասար է Քաթարի հետ
Իրանի «Փարս» նավթի ու գազի ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Հարավային Փարս գազի հանքավայրում Իրանի արդյունահանման ծավալը օրական 570 միլիոն խորանարդ մետր է կազմում: Քաթարի գազի արդյունահանման ծավալը ևս այդքան է»:
Կիրակի օրը լրագրողներին տված հարցազրույցում Հարավային Փարս գազի հանքավայրի մասին Իրան-Քաթար բանակցությունների մասին Մոհամմեդ Մեշքին Ֆամն ասել է.«Հարցերի համադրման նպատակով բանակցություններ են անցկացվում երկու երկրների միջև, սակայն կողմերը ոչ մի դեպքում իրավունք չունեն միջամտել միմյանց հանքավայրերի զարգացման գործընթացում»:
Մեշքին Ֆամը նշել է, որ մինչև մայիսի կեսերը շահագործման են հանձնվելու այդ հանքավայրերի 14-րդ բլոկի երկու հարթակներ և ցամաք է փոխադրվելու այդ բլոկում արդյունահանված մեկ միլիարդ խորանարդ մետր գազը:
Նա հավաստիացրել է, որ Հարավային Փարս գազի հանքավայրի 8 զտարաններից 3 շահագործման են հանձնվելու մինչև 2017 թ. մայիսի վերջերը: