Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մասնակցել է ընտրություններին
(last modified Fri, 19 May 2017 07:38:56 GMT )
Մայիս 19, 2017 12:08 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մասնակցել է ընտրություններին

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում մասնակցել է նախագահական 12-րդ գումարման և իսլամական քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին:

Կարևորելով ընտրությունները, մեծարգո Այաթոլլահ Խամենեին Իրանի ժողովրդին խորհուրդ է տվել ավելի մեծ թափով և ավելի շուտ ներկայանալ ընտրատեղամասեր:

Նախագահական ընտրություններին մասնակցելը շատ կարևոր համարելով, Ն.Վ. առաջնորդը նշել է, որ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է, որովհետև ժողովուրդն է ընտրում գործադիր իշխանության ղեկավարին:

Քաղաքային և գյուղերի խորհուրդների ընտրությունները նույնպես նշանակալի համարելով, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս ընտրություններում կընտրվեն նրանք, ովքեր քաղաքներում ու գյուղերում օգնելու են ժողովրդին կենցաղային հարցերում և ծառայելու են նրանց»:

Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել թեկնածուներին ճանաչելով մասնակցել ընտրություններին:

Արտերկրում՝ այդ թվում նաև Հայաստանում ապրող իրանցիները նույնպես մասնակցում են ընտրություններին:

Ավելի վաղ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը ևս հայտարարություն տարածելով, իրանահայությանը կոչ էր արել մասնակցել ընտրություններին:

Հաղորդումները վկայում են, որ նախքան ընտրությունների սկսվելը ժողովուրդն արդեն ներկայացել էր ընտրատեղամասեր:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ, բարեփոխման կողմանկից Հասան Ռոհանին եւ Ասթան Ղոդս Ռազավիի խնամակալ, պահպանողական թևի կողմից հովանավորվող թեկնածու Այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին են:

Այսօր նաև կայանալու են գյուղական և քաղաքային խորհուրդների ընտրությունները և պարզվելու է, թե ովքեր են շահելու ավելի քան 39 հազար 500 մանդատները:

 

Պիտակ