Մայիս 27, 2017 07:25 Asia/Tehran
  • Իրանի մինչև 20 տարեկան ֆուտզալիստներն՝ Ասիայի չեմպիոն

ԻԻՀ-ի մինչև 20 տարեկան ֆուտզալի ազգային հավաքականն Ասիայի չեմպիոն ճանաչվեց:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի մինչև 20 տարեկանների ֆուտզալի ազգային հավաքականն ուրբաթ օրը Թաիլանդում կայացած Ասիայի առաջնության մրցաշարի եզրափակիչ խաղում մրցեց Իրաքի ազգային հավաքականի դեմ և 2-0 հաշվով պարտության մատնեց այդ խմբին:

Իրանի ազգային հավաքականի ֆուտսալիստներն այս մրցաշարի խմբային փուլում պարտության մատնեցին Մոնղոլիայի, Էմիրությունների, Չինաստանի ու Ղրղզստանի ազգային հավաքականներին: Մեկ-չորրորդ եզրափակիչում` Լիբանանի և  կիսաեզրափակիչում՝ Թաիլանդի հավաքականներին պարտության մատնելով, հավաքականը նվաճեց եզրափակիչ խաղին մասնակցելու ուղեգիր:

Պիտակ