«Լուսահոգի Իմամ Խոմեյնին իսլամական մաքուր մտածողության հիմնադիրն էր».Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Իրանի իսլամական հանրապետության հիմնադիրը քաջ ծանոթ էր մուսուլմանների շեղման արմատներին և խորապես համոզված էր , որ հանրապետականության ու ժողովրդի ձայնը կարևոր են»:
Մայիսի 31-ին, ԻԻՀ հիմնադիր, հոգելույս Իմամ Խոմեյնիի վախճանման 28-րդ տարելիցի սեմին, Ալի Լարիջանին նշել է, որ նա եղել է իսլամական մաքուր մտածողության հիմնադիրը: «Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխությունը՝ իրանական ու իսլամական ինքնությամբ նոր երևույթ էր համարում , որը ծագման, պայքարի տեսակի , հեղափոխության դրդապատճառի և ժողովրդական ընդվզման առումներով, տարբերվում է բոլոր հեղափոխություններից»:
Լարիջանիի խոսքերով, Իմամը կրոնի ու քաղաքականության առանձնացումը համարում էր վերջին դարի կարևոր դավադրությունը, որի գլխավոր նպատակն էր Իսլամից ժողովուրդների, մասնավորապես` Իրանի ժողովրդին հուսահատեցնելը:
2017 թվականի հունիսի 4-ին, իրանական 1396 թվականի խորդադի 14-ին, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցն է: