«Ահաբեկիչների քայլը «փոքրոգի հարձակում» է եղել».Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը չորեքշաբթի օրը խորհրդարանի շենքի վրա հարձակման մասին ասել է .«Այսօրվա ահաբեկչական հարձակումը «փոքրոգի քայլ» է եղել»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին անդրադարձել է խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների հարձակմանը , նշելով.«Այս հարձակումները ցույց են տալիս, որ ահաբեկիչները փորձում են խնդիրներ ստեղծել Իրանի համար, հատկապես որ ԻԻՀ-ը ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ բևեռ է հանդիսանում»:
«Անվտանգության ուժերն անկասկած համապատասխան քայլերի են դիմելու և խնդիրը կարգավորվելու է».աաել է Լարիջանին:
Խորհրդարանի դռնբաց նիստի ավարտին, Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտելով ահաբեկչական հարձակումը, «Մահ Ամերիկային» կարգախոսն են հնչեցրել:
Թեհրանի նահանգապետ ՝ Հոսեյն Հաշեմին խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մասին ասել է.-«Երկու վայրում էլ իրավիճակը վերահսկվում է անվտանգության ուժերի կողմից»: