«Սպառնալիքն ու շրջափակումն արաբական երկրների միջև խնդիրների լուծումը չեն».Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i64612-Սպառնալիքն_ու_շրջափակումն_արաբական_երկրների_միջև_խնդիրների_լուծումը_չեն_.Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Շրջափակումը, սպառնալիքը և պատժամիջոցների կիրառումը չեն կարող լինել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև ծագած ճգնաժամի լուծումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 13:03 Asia/Tehran
  • «Սպառնալիքն ու շրջափակումն արաբական երկրների միջև խնդիրների լուծումը չեն».Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Շրջափակումը, սպառնալիքը և պատժամիջոցների կիրառումը չեն կարող լինել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև ծագած ճգնաժամի լուծումը»:

Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Իրանի համոզմամբ, Պարսից  ծոցի և այլ երկրներին պետք է պատգամել, որ աշխարհը խնդիրների ու տարաձայնությունների տեղ չէ և հնարավոր չէ երկրների միջև խնդիրները կարգավորել ճնշում գործադրելով, սպառնալով ու պատժամիջոցներ կիրառելով: Խնդիրների կարգավորման միակ լուծումը երկխոսությունն է և բարեկամական քայլերը»:

«Այսօր աշխարհում խնդիրներն առանց լուծում չեն մնում և եթե ձգտենք շահել՝ այլոց վնասելու գնով, ապա տուժելու են բոլորը: Ուստի Իրանը տարածաշրջանում իր բոլոր հարևաններին կոչ է անում չնայած առկա խնդիրներին, հավաքվել բանակցության սեղանի շուրջ և չփորձել հեռացնել մեկ այլ երկրի: Դա է տարածաշրջանում խնդիրների կարգավորման լուծումը»- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Նախարար Զարիֆի ընդգծմամբ՝ ժողովուրդների կամքը կոտրելու համար շրջափակումը, սպառնալիքն ավարտվում են նրանց կամքի ամրապնդմամբ: