Իրանը Սիրիայում հրթիռային ծանր ապտակ հասցրեց ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/iran-i65010-Իրանը_Սիրիայում_հրթիռային_ծանր_ապտակ_հասցրեց_ահաբեկիչներին
Իսլամական հեղափոխության պահակազորի հասարակության հետ կապերի բաժինը տեղեկացրեց Թեհրանում ահաբեկչական վերջին ոճրագործության հեղինակներին պատժելու նպատակով պահակազորի ավիատիեզերային ուժերի միջոցով Սիրիայի Դեյր-ալ-Զորում թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարության կայանի և համախմբման ու պաշտպանության կենտրոնների դեմ իրականացված հրթիռային հարձակման մասին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 19, 2017 02:53 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահակազորի հասարակության հետ կապերի բաժինը տեղեկացրեց Թեհրանում ահաբեկչական վերջին ոճրագործության հեղինակներին պատժելու նպատակով պահակազորի ավիատիեզերային ուժերի միջոցով Սիրիայի Դեյր-ալ-Զորում թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարության կայանի և համախմբման ու պաշտպանության կենտրոնների դեմ իրականացված հրթիռային հարձակման մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Սեփահնյուզ»-ին հաղորդում է, որ ի հետևումն Թեհրանում իրականացված ահաբեկչական վերջին ոճրագործության, որի հետևանքով նահատակվեցին 18 և վիրավորվեցին Իրանի մի խումբ խաղաղ քաղաքացիներ, Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարեց, որ հեղված որևէ անմեղ արյուն անպատասխան չի թողնելու:

Իսլամական հեղափոխության պահակազորի հայտարարության մեջ ասված է, որ պահակազորը Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին պատժելու նպատակով երկիր-երկիր միջին հեռահարության մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորում գտնվող թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարական կենտրոնին, ինչպես նաև ահաբեկիչների համախմբման վայրերին ու մահապարտական ավտոմեքենաների արտադրության կենտրոնին:

Իսլամական հեղափոխության պահակազորը թաքֆիրական ահաբեկիչներին և տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս գտնվող նրանց պաշտպաններին ազդարարեց, որ Իրանի դեմ ուղղված քայլերը կրկնվելու դեպքում, իսլամական հեղափոխության պահակազորի հեղափոխական զայրույթն ու վրեժի բոցերն այրելու են դրանց հեղինակներին և պատժելու են ոճրագործներին:

Հաղորդումները վկայում են այդ հարձակման հետևանքով մեծ թվով թաքֆիրական ահաբեկիչների սպանվելու, ինչպես նաև նրանց սարքավորումների, համակարգերի ու զենքերի ոչնչացման մասին:

Հաղորդման համաձայն, Սիրիայում ահաբեկիչներին թիրախ դարձրած հրթիռային հարձակումը հաջողությամբ է պսակվել և բոլոր հրթիռներն ամենայն ճշգրտությամբ հարվածել են ահաբեկիչների դիրքերը: