Իրանի իսլամական պահակազորի հրթիռակոծումից ոչնչացել են ԻԼԻՊ-ի 15 անդամներ
Երեքշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի Ալ-Մոհսեն քաղաքում ԻԼԻՊ-ի հրամանատարության կենտրոնի վրա Իրանի արձակած հրթիռներից մեկը ոչնչացրել է ավելի քան 15 ԻԼԻՊ-ի ահաբեկիչների:
Press TV գործակալության փոխանցմամբ, սպանվածների մեջ են ԻԼԻՊ-ի մի խումբ պարագլուխներ:
Երկուշաբթի գիշեր հայտարարվել էր, որ Ալ-Մայադին քաղաքում Իրանի պահակազորի արձակած հրթիռներից մեկի պայթյունից ոչնչացել են ավելի քան 50 ահաբեկիչներ:
Դեռևս ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվել Իրանի պահակազորի կողմից արձակված մյուս 4 հրթիռների հետևանքով ԻԼԻՊ-ին հասցված վնասների մասին:
Կիրակի գիշեր, ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչներին պատժելու նպատակով, Իսլամական հեղափոխության պահակազորը միջին հեռահարությամբ 6 հրթիռներով հրթիռակոծել է Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող ԻԼԻՊ-ի հրամանատարության կենտրոնը և ահաբեկիչների համախմբման կենտրոնները: