Լարիջանի.«Սիոնիստական ռեժիմը ձգտում է Իրաքի մասնատմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i65220-Լարիջանի._Սիոնիստական_ռեժիմը_ձգտում_է_Իրաքի_մասնատմանը
Հունիսի 21-ին Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Թեհրանում հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հետ: Հանդիպման ժամանակ Լարիջանին ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հովանավորները Սիոնիստական ռեժիմի շահերի շրջանակում մտադիր են Իրաքին, որը տարածաշրջանի դեմոկրատական ու ազդեցիկ երկներից է, ներքաշել ներքին հարցերի մեջ, որպեսզի այդ երկիրը չկարողանա վերսահմանային գործունեություն ունենալ»:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հունիս 21, 2017 17:28 Asia/Tehran
  • Լարիջանի.«Սիոնիստական ռեժիմը ձգտում է  Իրաքի մասնատմանը»

Հունիսի 21-ին Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Թեհրանում հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հետ: Հանդիպման ժամանակ Լարիջանին ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հովանավորները Սիոնիստական ռեժիմի շահերի շրջանակում մտադիր են Իրաքին, որը տարածաշրջանի դեմոկրատական ու ազդեցիկ երկներից է, ներքաշել ներքին հարցերի մեջ, որպեսզի այդ երկիրը չկարողանա վերսահմանային գործունեություն ունենալ»:

Խորհրդարանի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդգծելով Թեհրան-Բաղդադ համատեղ դիրքորոշումը, Լարիջանին հավելել է.«Իրաքում անջատողական ձգտումների դեմ պայքարը շատ կարևոր է և Իրանը այս հարցը բոլոր երկրների համար վտանգավոր է համարում: Այն երկրները, որոնք աջակցում են այդ խնդրին, մի օր կհայտնվեն նույն խնդրի առջև », նշել է Լարիջանին:

Հանդիպման ժամանակ, նշելով,որ Թեհրան-Բաղդադ ամուր հարաբերությունները երբեք չեն խախտվելու, Հեյդար Ալ Էբադին ասել է.«ԻԼԻՊ-ի ոչնչացման համար երկրների միջև համերաշխությունը անհրաժեշտություն է ,բայց տարածաշրջանի երկրներում առկա որոշ տարաձայնություններ կանխարգելում են ԻԼԻՊ-ի ոչնչացումը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ստեղծումը»: