Պահակազորի հրթիռային քայլն արտահայտում է Իրանի վճռակամությունը՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի ուղղությամբ Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի իրականացրած հրթիռային հարձակումը պարզ ու հստակ ուղերձ է ուղղված ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին և այս քայլն ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի վճռակամության մի փոքր մասն է »:
Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին պատժելու նպատակով Իսլամական հեղափոխության Պահակազորը կիրակի երեկոյան երկիր-երկիր միջին հեռահարության վեց հրթիռներով հարվածեց Սիրիայի Դեյր Էլ-Զոր տարածքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարության կենտրոնակայանին, համախմբման վայրերին ու նաև մահապարտական գործողությունների համար նախատեսված ավտոմեքենաների արտադրման կենտրոնին:
Ընդգծելով Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի հզորությունը, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին նշել է.«Տարածաշրջանում կայունության ու անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկիրն անապահով դարձնելու ուղղությամբ ահաբեկիչների և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորների ստոր քայլերը կարժանանան ջախջախիչ պատասխանի»:
Այաթոլլահ Ամոլի Լարիջանիի խոսքով՝ Իրանի ժողովրդի տարբեր խավերի կողմից Պահակազորի այս քայլին ցուցաբերված աջակցությունը բխում է հասարակության բարձր գիտակցությունից: «Այսօր Իրանի հզորությունն ու անվտանգությունը պայմանավորված են ասպարեզում ժողովրդի ներկայությամբ, ԻԻՀ մեծարգո առաջնորդի ցուցումներով և հավատքի վրա հիմնված պաշտպանական կարողությամբ»,հավաստել է Իրանի դատական իշխանության ղեկավարը: