Լարիջանի.«Եվրասիայի խորհրդարանների նախագահների նիստը նպաստելու է կայուն անվտանգության հաստատմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i65688-Լարիջանի._Եվրասիայի_խորհրդարանների_նախագահների_նիստը_նպաստելու_է_կայուն_անվտանգության_հաստատմանը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Եվրասիայի խորհրդարանների նախագահների նիստը կարող է նպաստել երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և կայուն անվտանգության հաստատմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 27, 2017 11:54 Asia/Tehran
  • Լարիջանի.«Եվրասիայի խորհրդարանների նախագահների նիստը նպաստելու է կայուն անվտանգության հաստատմանը»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Եվրասիայի խորհրդարանների նախագահների նիստը կարող է նպաստել երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և կայուն անվտանգության հաստատմանը»:

Երեքշաբթի օրը Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստին մասնակցելու նպատակով Սեուլ է ժամանել Ալի Լարիջանին:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ լրագրողներին տված հարցազրույցում, նշելով, որ Իրանն ակտիվ դերակատարություն է ունեցել եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստի անցկացման գործընթացում, Լարիջանին ասել է.«Նկատի առնելով միջազգային պայմանները, նման կառույցներն ու կազմակերպությունները կարող են նպաստել տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը և երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

Հուսալով, որ  կձևավորվի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստերի կանոնադրությունը, Լարիջանին նշել է, որ խորհրդարանների նախագահները նիստում քննարկելու են տնտեսական ներդրումների, էներգետիկայի և անվտանգության հետ կապված հարցեր:

Նշելով, որ այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու Հարավային Կորեայի պաշտոնատարների հետ, Իրանի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ այդ հանդիպումների առանցքն է լինելու Հայարավային Կորեայի և նիստին մասնակից մյուս պետությունների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը:

Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստում Լարիջանին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը ահաբեկչության դեմ պայքար չէ, այլև դրան զուգահեռ է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Լարիջանին ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը կործանարար սպառնալիք է համարել և նշել է, որ ԱՄՆ-ը չի պայքարում ահաբեկչության դեմ:

Նրա խոսքերով՝ նկատի առնելով իր աշխարհաքաղաքական դիրքը և տնտեսական, մշակության ու անվտանգության մեծ պոտենցիալները, ԻԻՀ-ը պատրաստ է առավել քան երբևե դերակատարություն ունենալ Եվրասիայի բազմակողմանի զարգացման գործընթացում և նպաստել կայուն անվտանգության հաստատմանը: