Զարիֆ.«Իրանն արդյունաբերական վստահելի գործընկեր է Գերմանիայի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i65728-Զարիֆ._Իրանն_արդյունաբերական_վստահելի_գործընկեր_է_Գերմանիայի_համար
ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորելով Թեհրանի և Բեռլինի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ասել է.-«Իրանը կարող է վստահելի գործընկեր դառնալ Գերմանիայի համար` ապրանքների համատեղ արտադրության ոլորտում և հատկապես Միջին Ասիայի տարածաշրջան արտահանման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 11:56 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանն արդյունաբերական վստահելի գործընկեր է Գերմանիայի համար»

ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորելով Թեհրանի և Բեռլինի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ասել է.-«Իրանը կարող է վստահելի գործընկեր դառնալ Գերմանիայի համար` ապրանքների համատեղ արտադրության ոլորտում և հատկապես Միջին Ասիայի տարածաշրջան արտահանման համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը մեկնել է Բեռլին ՝ Գերմանիայի պետայրերի հետ հանդիպելու և Բեռլինում կայացած Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նիստին մասնակցելու նպատակով:

Երեքշաբթի օրը  Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրիսի հետ հանդիպման ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը և Գեմանիան կարող են ընդլայնել բանկային ոլորտում իրենց  տնտեսական համագործակցությունները»:

Գերմանիայի տնտեսության նախարարը հանդիպման ընթացքում ողջունելով Իրանի և Գերմանիայի տնտեսական հարաբերության ընդլայնմանն ուղղված քայլերն ասել է.-«Գերմանիայի արտահանումների ապահովագրական  Hermes ընկերությունը հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ, հատկապես Էներգետիկայի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:

Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրիսն ընդգծել է.-«Գերմանիան ողջունում է տնտեսական և քաղաքական ասպարեզներում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը»՛