40 երկրներ մասնակցում են Իրանի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին
Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենն ասել է. «Աշխարհի 40 երկրներից 85 արտասահմանցի հյուրեր կմասնակցեն այս տարվա փառատոնին»:
Սեյեդ Հոսեյն Ալի Շահիդին նշել է, որ կինոփառատոնի այս շրջանին միջազգային կինոգործիչների ներկայությունը նախորդ շրջանի համեմատությամբ 20 տոկոս հավելում է կրել: «Իրանի մանկապատանկան ֆիլմերի միջազգային 30-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվելու են 155 գեղարվեստական երկարամետրաժ, կարճամետրաժ ու վիդեո ֆիլմեր ու նաև մուլտֆիլմեր»:
Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենը հավելել է, որ արտասահմանցի 6 պատանի և 2 մանուկ իրավարարներ դատելու են արտասահմանյան ֆիլմերի մասին:
Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 6-ը` Սպահան քաղաքում: