Իրանի խորհրդարանի նախագահ.«Ամերկիացիները հռետորաբանությամբ ձգտում են հեռացնել իրենց մրցակիցներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i65894-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Ամերկիացիները_հռետորաբանությամբ_ձգտում_են_հեռացնել_իրենց_մրցակիցներին
Իրանի խորհրդարանի նախագահն ասաել է.«Ամերիկացիները հռետորաբանությամբ ձգտում են վերացնել իրենց մրցակիցներին և հենց այդ նպատակով են իքնաթիռներ վաճառել ԻԻՀ-ին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 29, 2017 11:57 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«Ամերկիացիները հռետորաբանությամբ ձգտում են հեռացնել իրենց մրցակիցներին»

Իրանի խորհրդարանի նախագահն ասաել է.«Ամերիկացիները հռետորաբանությամբ ձգտում են վերացնել իրենց մրցակիցներին և հենց այդ նպատակով են իքնաթիռներ վաճառել ԻԻՀ-ին»:

Հարավային Կորեա կատարած այցի վերջին օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ի Իրանի շրջափակմամբ սպառնալը կրկնվող  հայտարարություն է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտման փաստին, Լարիջանին հավելել է.«Միջուկային համաձայնությունը միջազգային համաձայնություն է, որը վավերացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից և այդ համաձայնության չեղարկումը ԱՄՆ-ի օգտին չէ: ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վարվի ըստ միջազգային օրենքների»:

«Այն դեպքում, երբ մի շարք երկրներ աջակցում են ԻԼԻՊ-ին, Իրանը Սիրիայի և Իրաքի կառավարություններին օգնել է ահաբեկիչներին ճնշելու հարցում»,- հավելել է Լարիջանին անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ Իրանի կողմից տարվող ջանքերին:

Լարիջանին նշել է.«Իրանի պատրաստ է իր հարաբերությունները օգտագործել Հարավային ու Հյուսիսային Կորեաների հակամարտության կարգավորման հարցում»: