Իրանը համագործակցում է Interpol-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i66910-Իրանը_համագործակցում_է_interpol_ի_հետ
Իրանի գլխավոր դատախազն ասել է.«Արևմտյան երկրները և ԱՄՆ-ը ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարող երկրներ, թերանում են իրենց գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 13:50 Asia/Tehran
  • Իրանը համագործակցում է Interpol-ի հետ

Իրանի գլխավոր դատախազն ասել է.«Արևմտյան երկրները և ԱՄՆ-ը ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարող երկրներ, թերանում են իրենց գործում»:

Երկուշաբթի՝ հուլիսի 10-ին Interpol-ի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտակի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին ասել է.«Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը ՝ որպես ամենակազմակերպված ահաբեկչական հոսանք, որի ձեռքով սպանվել են մեծ թվով իրանցիներ, այսօր Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից , հանվել է ահաբեկչական խմբերի ցանկից, իսկ այդ երկրների խորհրդարաններում ամրապնդվել է նրանց գործունեությունը»:

Քննադատելով ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդների պասիվությունը, Մոնթազերին հավաստել է.«Վերջին 38 տարիներին, Իրանն լուրջ փորձ է ձեռք բերել հակաահաբեկչական պայքարի ոլորտում և պատրաստ է միջազգային մասշտաբով փոխանակել այդ փորձը»:

Interpol-ի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտակն Իրանին  ճանաչել է ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրն, ավելացնելով.«Թմրանյութերի դեմ պայքարում Իրանի լուրջ ու ազդեցիկ քայլերի շնորհիվ, Իրանում և այլ երկրներում անվտանգություն է հաստատվել»:

Անդրադառնալով կիբերհանցանքների դեմ Interpol-ի հետ Իրանի համագործակցությանը, Շտակն ասել է.«Interpol-ը ողջունում է թմրաբիզնեսի դեմ պայքարում Իրանի իրականացրած քայլերը»: