Մեկնարկել է «Սայադ-3» ՀՕՊ հրթիռային համակարգի արտադրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i67878-Մեկնարկել_է_Սայադ_3_ՀՕՊ_հրթիռային_համակարգի_արտադրումը
ԻԻՀ պաշտպանության նախարարի ներկայությամբ մեկնարկել է Իրանում «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի մեծաքանակ արտադրությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2017 12:31 Asia/Tehran
  • Մեկնարկել է «Սայադ-3» ՀՕՊ հրթիռային համակարգի արտադրումը

ԻԻՀ պաշտպանության նախարարի ներկայությամբ մեկնարկել է Իրանում «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի մեծաքանակ արտադրությունը:

Շաբաթ օրը ԻԻՀ պաշտպանության նախարարի և Իրանի բանակի Խաթամոլամբի  օդային պաշտպանության կայանի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմաիլիի ներկայությամբ մեկնարկել է  «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի մեծաքանակ արտադրությունն Իրանում:  

Գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.-«ԻԻՀ պաշտպանության նախարարության ռազմավարության մեջ ներառված է արդիականացնել երկրի հակաօդային պաշտպանության կարողությունները և  «Սայադ-3» ՀՕՊ-ն նախագծվել է 120 կմ հեռավորության վրա խոցել թշնամու օդային օբյեկները»:

«Սայադ-3» ՀՕՊ-ն համակարգը կարող է տարբեր տեսակի այդ թվում անթիռադար կործանիչները, ԱԹՍ-ները, կրուզ հրթիռները և արդիական թռչող օբյեկտները հեռավորության վրա խոցել».- հավելել է Գեներալ Հոսեյն Դեհղանը: 

ԻԻՀ պաշտպանության նախարարն ասել է.-«Իրանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի երկրի պաշտպանական կարողությունը մեծացնելու և դիմադրողական  տնտեսության շրջանակներում հզորացնել զինված ուժերի ռազմական ներուժը»: