Իրանի խորհրդարանի նախագահը միջազգային կազմակերպություններին կոչ է արել հակադարձել Իսրայելի անմարդկային քայլերին
https://parstoday.ir/hy/news/iran-i68056-Իրանի_խորհրդարանի_նախագահը_միջազգային_կազմակերպություններին_կոչ_է_արել_հակադարձել_Իսրայելի_անմարդկային_քայլերին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դատապարտել է Ալ Աղսա մզկիթում Երուսաղեմը զավթող ռեժիմի թշնամական քայլերը և միջազգային կազմակերպություններին կոչ է արել հակադարձել Իսրայելի անմարդկային քայլերին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2017 13:22 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահը միջազգային կազմակերպություններին կոչ է արել հակադարձել Իսրայելի անմարդկային քայլերին

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դատապարտել է Ալ Աղսա մզկիթում Երուսաղեմը զավթող ռեժիմի թշնամական քայլերը և միջազգային կազմակերպություններին կոչ է արել հակադարձել Իսրայելի անմարդկային քայլերին:

երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Պաղեստինի և սրբազան Երուսաղեմի բռնազավթումը մուսուլման ժողովուրդների ընդհանուր ցավը համարելով, Ալի Լարիջանին ասել է.«Իսլամ աշխարհը մտահոգությամբ հետևում է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձություններին»:

Նշելով, որ պաղեստինցիներին հալածելով Սիոնիստական ռեժիմը մտադիր է հրեականացնել սրբազան Երուսաղեմը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ չնայած քաղաքական հակամարտություններին և ահաբեկչության հետ բախմանը, իսլամ աշխարհը մզկիթի դեմ ոտնձգությունն իր կարմիր գիծն է համարում: