Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերի.«Իրանի հարավային ջրերում արտասահմանյան ուժերի տեղաշարժերն անօրինական են»
Հուլիս 31, 2017 13:44 Asia/Tehran
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան կտա իր տարածքային ջրերում վերտարածաշրջանային ուժերի տեղաշարժերին»:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր ասել է.«Իրանի տարածքային ջրերում վերտարածաշրջանային ուժերի տեղաշարժերն անօրինական են, ուստի Իրանը օրենքի շրջանակում նրանց կզգուշացնի և կկանխի այդ տեղաշարժերը»:
Գեներալ-մայոր Բաղերին հստակեցրել է.«Իմպերիալիստական նպատակների շրջանակում Իրանի տարածքային ջրերում վերտարածաշրջանային ուժերի տեղաշարժերին ցուցաբերվող Թեհրանի հակազդեցության վերաբերյալ այդ ուժերի հավակնությունը օրինական հիմք չունի»:
Պիտակ