Թեհրանի նկատմամբ շրջափակումներ սահմանելու պատճառով  Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i68734-Թեհրանի_նկատմամբ_շրջափակումներ_սահմանելու_պատճառով_Իրանը_հայց_է_ներկայացրել_ԱՄՆ_ի_դեմ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.« ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումներ կիրառվելու պատճառով, Թեհրանը հայց է ներկայացրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովին ու խորհրդին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 01, 2017 18:51 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.« ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումներ կիրառվելու պատճառով, Թեհրանը հայց է ներկայացրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովին ու խորհրդին»:

Անդրադառնալով Իրանում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերահսկող կազմի գումարած նիստին, Ալի Լարիջանին ասել է.«Իրանը թույլ չի տա, որպեսզի ամերիկացիները հասնեն իրենց նպատակին»:

Լարիջանին հավելել է.«Որոշ երկրներ ևս հստակ հայտարարել են, որ ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում են համարվում»:

Նշելով ,որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է միջուկային գործարքի իրագործումը խոչընդոտելու համար, Լարիջանին հստակեցրել է.«Թեհրանի դեմ նոր օրինագիծ վավերացնելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը նպատակ ունի կանխել Իրանում  արվող ներդրումները»:

ՀԳՀԾ-ի   գործընթացը  վերահսկող իրանական պատվիրակության երեկ գումարած նիստում ընդգծվել է Իրանի կողմից ԱՄՆ Կոնգրեսի ընդունած վերջին օրինագծին հզոր, համարժեք ու խելամիտ պատասխան տրվելու անհրաժեշտությունը: