Լարիջանի.« Իրան-Ուգանդա համագործակցություններն ընդլայնելու մեծ պոտենցիալներ կան»
https://parstoday.ir/hy/news/iran-i69022-Լարիջանի._Իրան_Ուգանդա_համագործակցություններն_ընդլայնելու_մեծ_պոտենցիալներ_կան
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Ուգանդան մեծ պոտենցիալներ ունեն համագործակցությունների ընդլայնման համար, նշելով, որ երկու երկիրը բնական հարուստ պաշարներ ունեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 04, 2017 18:40 Asia/Tehran
  • Լարիջանի.« Իրան-Ուգանդա համագործակցություններն ընդլայնելու մեծ պոտենցիալներ կան»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Ուգանդան մեծ պոտենցիալներ ունեն համագործակցությունների ընդլայնման համար, նշելով, որ երկու երկիրը բնական հարուստ պաշարներ ունեն:

Ուրբաթ օրը, Թեհրանում Ուգանդայի փոխվարչապետ Մոսես Ալիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ Ուգանդայի ժողովուրդն ու կառավարությունն Իրանի մոտ բարեկամներն են և ԻԻՀ-ն ողջունում է Ուգանդայի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ, Մոսես Ալին ևս իր երկրի ցանկությունն է հայտնել ԻԻՀ հետ հարաբերություններն ընդլայնելու համար: Նա հավաստիացրել է, որ Իրանը հարուստ մշակույթով ու քաղաքակրթությամբ կարևոր պետություն է աշխարհում: