Լարիջանի.«Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ հնարավոր է ոչնչացնել ահաբեկչությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i69078-Լարիջանի._Տարածաշրջանի_երկրների_համագործակցությամբ_հնարավոր_է_ոչնչացնել_ահաբեկչությունը
Իրանի իսլամական խորհրադարանի նախագահն ուրախություն հայտնելով Իրաքում և Լիբանաում ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակների կապակցությամբ ասել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ հնարավոր եղավ հասնել մեծ հաղթանակների»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 05, 2017 17:19 Asia/Tehran
  • Լարիջանի.«Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ հնարավոր է ոչնչացնել ահաբեկչությունը»

Իրանի իսլամական խորհրադարանի նախագահն ուրախություն հայտնելով Իրաքում և Լիբանաում ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակների կապակցությամբ ասել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ հնարավոր եղավ հասնել մեծ հաղթանակների»:

Շաբաթ օրը Թեհրանում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիլ Բերիի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ալի Լարիջանին, ասելով որ Լիբանանը և Իրաքը մեծ հարվածներ են ստացել ԻԼԻՊ ահաբեկչական խմբից հավելել է.«Եթե երկրները կարգավորեն իրենց թեթև անհամաձայնությունները, ապա հնարավոր կլինի արմատախիլ անել ահաբեկչությունը տարածաշրջանում»:

Լարիջանիի կարծիքով տարածաշրջանի հարցերը միայն կարելի է կարգավորել բանակցության ճանապարհով։ Նա հստակեցրել է.«ԻԻՀ ողջունում է Սիրիայի հարցով Աստանայում կայացած բանակցությունների ձեռքբերումները»:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիլ Բերիին ասաց.«Իրանը իսլամական աշխարհի հենակետն է համարվում»:

Լիբանանի խորհրդարանի նախագահն հավելեց.«ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի երկրներին խաբելով փորձում են հասնել իրենց նպատակներին և պետք է այդ դավադրությունները չեզոքացնել»: