Օգոստոս 06, 2017 19:25 Asia/Tehran
  • Շամխանի.«ԱՄՆ-ը կասկածելի քայլերը միտված են ահաբեկչությունը ամրակայել տարածաշրջանում»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Ցավոք Արևմտյան երկրները և ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն, կասկածելի քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում անապահովությունն ու ահաբեկչությունն ամրակայելու ուղղությամբ»:

Կիրակի օրը, Թեհրանում Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին ասել է.«Եթե թշնամին վերջ դնի ահաբեկիչների նկատմամբ ֆինանսական, տեխնիկական ու սպառազինական աջակցություններին, տարածաշրջանում և եվրոպական երկրներում անվտանգություն կհաստատվի և կիրականանա ահաբեկչության կատարյալ ոչնչացման իդեալը»:

Ռաքքայում ամերիկյան կործանիչների միջոցով խաղաղ բնակչության կոտորումը և այդ հարձակումներում արգելված զենքերի օգտագործումը ցեղասպանություն և մարդու իրավունքների խախտում բնութագրելով, Շամխանին հավաստիացրել է, որ ահաբեկիչների ներկայությունից Սիրիայի տարբեր շրջանների ազատագրման հետ միաժամանակ, պետք է ընթանան սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունները:

Հանդիպման ժամանակ, Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսը խնդրի կարգավորման կայուն ձևաչափին հասանելիությունը և անվտանգության ու խաղաղության հաստատումը պայմանավորել է ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ երկրների կողմնորոշման փոփոխության և ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի ճակատի և այլ ահաբեկչական խմբավորումների նկատմամբ իրական պատերազմ մղելով:

 

Պիտակ