Լարիջանի. Իրանի ռազմավարությունը հարցերն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելն է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Իրանի ռազմավարության հիմքում ընկած է տարածաշրջանային ու համաշխարհային հարցերն ու տարաձայնությունները երկխոսության ու բանակցության միջոցով կարգավորելը»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի երեկոյան Թեհրանում Համաշխարհային միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Հոսեյն Չուդրիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է որ Իրանի ռազմավարությունը մշտապես հիմնված է եղել տարաձայնություններն ու հարցերը ոչ թե ռազմական միջոցներով ու զորաշարժերով, այլ քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելու վրա: Նա ասել է. «Հենց այնպես որ Եմենում ու Սիրիայում պատերազմը մինչ այսօր որևէ արդյունք չի ունեցել, այսուհետ էլ մարդկային կորուստից բացի այլ արդյունք չի ունենալու»:
Ալի Լարիջանին ընդգծել է տարածաշրջանի ճգնաժամը տարածաշրջանի ժողովուրդների կամքի համաձայն կարգավորելու անհրաժեշտությունը:
Համաշխարհային միջխորհրդարանական միության նախագահն այս հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը Համաշխարհային միջխորհրդարանական միության կարևոր ու ազդեցիկ անդամներից է, որը միևնույն ժամանակ անդամակցում է միության գլխավոր կոմիտեներից մեկին և կարող է սատարել տարածաշրջանային ու համաշխարհային ճգնաժամերի կարգավորմանը»:
Սաբեր Հոսեյն Չուդրին ընդգծելով տարածաշրջանային ճգնաժամերը բանակցության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունն, ասել է. «Սիրիայում ու Եմենում իրավիճակը ճգնաժամային է, մարդկային սոսկալի պայմանները մտահոգիչ են և պատերազմն ու արյունահեղությունը դադարեցնելու համար հնարավորյնս շուտ պետք է երկխոսության միջոցով ինչ-որ լուծում գտնել»: