Լարիջանին ընդգծել է Լատինական Ամերիկայի երկրների հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i69254-Լարիջանին_ընդգծել_է_Լատինական_Ամերիկայի_երկրների_հետ_համատեղ_աշխատանքային_խումբ_ստեղծելու_անհրաժեշտությունը
Անդրադառնալով Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանի միջև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի գործակցության զարգացմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 07, 2017 18:43 Asia/Tehran
  • Լարիջանին ընդգծել է Լատինական Ամերիկայի երկրների հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը

Անդրադառնալով Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանի միջև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի գործակցության զարգացմանը»:

ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի երկրներից կազմված տարածաշրջանային միություն է: Այն  ստեղծվել է 1986թ.: ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և  Վենեսուելան:

Երկուշաբթի օրը Թեհրանում  Լատինամերիկյան  տարածաշրջանի  խորհրդարանների (ՄԵՐԿՈՍՈՒՐ) գլխավոր քարտուղար Առլինդո Չինագլիայի հետ հանդիպման ժամանակ Ալի Լարիջանին նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հատուկ ուշադրություն է դարձնում Լատինական Ամերիկայի երկրներին՝ մասնավորապես ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի տնտեսական բլոկին»:

Լատինամերիկյան տարածաշրջանի խորհրդարանների գլխավոր քարտուղար Առլինդո Չինագլիան այդ հանդիպման ժամանակ ասել է.«ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը ցանկանում է ընդլայնել իր քաղաքական ու տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, ուստի լավ ծրագրեր են նախատեսվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար»: