Թեհրանում Սիրիայի դեսպան.«Դիմադրության նահատակների արյունը երաշխավորելու է ահաբեկիչների նկատմամբ հաղթանակը»
Թեհրանում Սիրիայի դեսպանի ընդգծմամբ, նահատակ Մոհսեն Հաջաջիի և Դիմադրության մյուս նահատակների թափած արյունը երաշխավորելու է ահաբեկիչների դեմ ռազմավարական հաղթանակները:
Նահատակ Մոհսեն Հաջաջին, ով Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկիչների ձեռքում գերի էր ընկել, չորեքշաբթի օրը սպանվել է խմբավորման անդամների կողմից:
Թեհրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը շաբաթ օրը Մոհսեն Հաջաջիի նահատակության համար հղած ուղերձում ասել է.«Տարածաշրջանում ահաբեկիչների վայրագ ու անմարդկային ոճրագործությունների պատասխանատուն՝ նրանց հովանավորները ՝ ԱՄՆ-ը, արաբական պետությունները և տարածաշրջանի որոշ երկրներն են, որոնք ֆինանսապես օգնում են ահաբեկիչներին ՝ տարածաշրջանի ավերման ու մասնատման համար իրենց դավերն իրականացնելու համար: Այս քայլերով նրանք Սիոնիստական ռեժիմին են ծառայում»:
Իսլամական հեղափոխության Պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին նաև մեծարելով նահատակ Հաջաջիի հիշատակն, իր ուղերձում նշել է.«Իսլամական Դիմադրության ուժերը ՝ իսլամական աշխարհից ահաբեկչության ու վահաբիականության նենգ արմատները չորացնելու նպատակով կտրուկ որոշմամբ, վրեժխնդիր են լինելու այդ վայրագ քայլի համար»: