Վատիկան․ Եվրոպական միությունը միջազգային իրավունքի կիրառման հարցում երկակի չափանիշներ է կիրառում
Կաթոլիկ եկեղեցու դավանաբանական հարցերով բարձրագույն կառույցի ղեկավարը քննադատել է Եվրոպական միության մոտեցումը միջազգային հակամարտություններին՝ մեղադրելով միությանը միջազգային իրավունքի ընտրովի կիրառման մեջ։
Նրա խոսքով՝ որոշ երկրներ ենթարկվում են պատժամիջոցների, մինչդեռ մյուսները, չնայած մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների խախտումներին, շարունակում են ստանալ ֆինանսական և ռազմական աջակցություն։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը, Լևոն XIV Պապի և կարդինալների ոչ հրապարակային հանդիպման բացման ժամանակ խոսելով պատերազմի և եկեղեցու դերի մասին, նշել է, որ պետություններն ավելի ու ավելի հաճախ բարոյական և իրավական սկզբունքները մեկնաբանում են քաղաքական նկատառումներից ելնելով։
Նա ընդգծել է, որ նման հակասությունները ցույց են տալիս՝ երկրների դիրքորոշումները առավելապես պայմանավորված են քաղաքական և տնտեսական շահերով, այլ ոչ թե համամարդկային արժեքներով։