Թեհրանում Գերմանիայի դեսպանը հանդիպել է Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավորներին
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հանդիպում-զրույց է ունեցել Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավորների հետ:
Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Գերմանիայի դեսպան Միշել Քլեվր Բրեչթոլդի հետ Թեհրանում կայացած հադիպմանը Իրանում հրավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը անդրադառնալով Իրանի սահմանադրությունում փոքրամասնությունների բացահայտ իրավունքներին, ասել է.«ԻԻՀ-ում հայերը օժտված լինելով կրոնական ու քաղաքական ազատությամբ ապրում են ըստ իրենց կրոնական համոզումների ու դավանանքի»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի գործադրման հարցով ԱՄՆ-ի կառավարության խափանարարությունների Աբրահամյանը հավաստիացրել է.«Եվրոպական երկրները մասնավորապես Գերմանիայի պետք է ավելի ամուր որոշումներ ընդունեն այս ոլորտում»:
Որպես Իրանում բնակվող ցեղախումբ անդրադառնալով իրանահայերի պատմական անցյալին Միշել Քլեվր Բրեչթոլդն ասել է.«Գերմանիան աջակցում է կրոնների երկխոսությունը և համոզված է, ինչքնով որ այդ ոլորտում ավելանան բանակցություններն ու երկխոսությունները այդքանով էլ ավելանալու են միմյանց նկատմամբ փոխըմբռնումները»: