Լարիջանին ցավակցել է Իսպանիայի Սենատի և Կոնգրեսի նախագահներին
https://parstoday.ir/hy/news/iran-i70072-Լարիջանին_ցավակցել_է_Իսպանիայի_Սենատի_և_Կոնգրեսի_նախագահներին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի Սենատի նախագահին և պատգամավորներին ՝ նախօրեին Բարսելոնայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 12:23 Asia/Tehran
  • Լարիջանին ցավակցել է Իսպանիայի Սենատի և Կոնգրեսի նախագահներին

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի Սենատի նախագահին և պատգամավորներին ՝ նախօրեին Բարսելոնայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Իսպանիայի  Կոնգրեսի  նախագահ   Աննա Պաստոր Ջուլիանին և այդ երկրի Սենատի նախագահ ՝ Փիո Գարսիա Էսկոդերոյին հղած ցավակցական ուղերձում, Ալի Լարիջանին նշել է.«Նման անմարդկային քայլերը վկայում են մերօրյա աշխարհում բռնության, անապահովության ու կույր ահաբեկչության տարածման  մասին ՝ ընդգծելով երևույթի դեմ պայքարի նպատակով համաշխարհային միասնության անհրաժեշտությունը»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Օգոստոսի 17-ին մինիվեն մեքենան վրաերթի է ենթարկել իսպանիայի բարսելոնա քաղաքի Լաս Ռամբլա փողոցի անցորդներին: Դեպքի հետևանքով զոհվել է 13 հոգի, ավելի քան հարյուրը վիրավորվել են:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը: