Իրանի բասկետբոլի ազգային հավաքականը «Ասիայի գավաթ»-ի փոխչեմպիոն
Օգոստոս 20, 2017 23:36 Asia/Tehran
Իրանի բասկետբոլիստները Լիբանանում կայացած «Ասիայի գավաթ» մրցաշարի ավարտին չնայած չկարողացան անցնել Ավստրալիյաի ազգային հավաքականի պատնեշից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, «Ասիայի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղում Իրանի և Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականները մրցեցին իրար դեմ, որի ավարտին ավստրալիացիները 79-56 հաշվով գերազանցեցին Իրանի ազգային հավաքականին և տիրացան չեմպիոնի կոչումին:
Իրանի և Ավստրալիայի ազգային հավաքականները նախորդ փուլերում հաղթել էին իրենց բոլոր մրցակիցներին:
«Ասիայի գավաթ» մրցաշարի ավարտին Իրանի բասկետբոլի ազգային հավաքականի երկու անդամներ տեղ գտան մրցաշարի լավագույնների շարքում:
Պիտակ