Ծրագրվում է Զարիֆի Նյու Յորք կատարելիք ուղևորությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նյու Յորք կուղևորվի:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարի Նյու Յորք կատարելիք ուղևորության կապակցությամբ ծրագրարումներ են կատարվում, հույս է հայտնել, որ Զարիֆն այդ նստաշրջանին առընթեր բանակցություններ ու հանդիպումներ կունենա այլ երկրների պաշտոնատարների հետ:
Ղասեմին անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Նյու Յորք ուղևորվելու հավանականությանն, ասել է. «Այս հարցը քննարկվում է և հստակեցումներ կատարվելուց հետո այդ մասին տեղեկատվություն կկատարվի»:
Նա անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Ջաբերի Անսարիի Լիբանան կատարած վերջին ուղևորության նպատակներին, ընդգծեց. «Նկատի առնելով տարածաշրջանում զարգացումների ընթացքն Իրանը անհրաժեշտ է համարում խորհրդակցություններ ու շփումներ ունենալ տարածաշրջանի երկրների հետ»: