Զարիֆը և Դի Միստուրան խորհրդակցել են Սիրիայում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i70946-Զարիֆը_և_Դի_Միստուրան_խորհրդակցել_են_Սիրիայում_տիրող_ճգնաժամի_խաղաղ_կարգավորման_վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները և վերջին զարգացումները:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 14:49 Asia/Tehran
  • Զարիֆը և Դի Միստուրան խորհրդակցել են Սիրիայում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ

ԻԻՀ ԱԳ նախարարը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները և վերջին զարգացումները:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դի Միստուրան երկուշաբթի օրը նաև հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար և Աստանայի նիստում Իրանի ավագ բանագնաց՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները և բանակցության ճանապարհով այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցեր:

Ղազասխստանի մայրաքաղաք՝ Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլի կայացման շեմին Դի Միստուրան կիրակի երեկոյան ժամանել է Թեհրան: