Իրանը պատրաստ է համագործակցել իր հարևանների հետ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համար, ԻԻՀ-ը պատրաստ է համագործակցել իր հարևանների հետ»:
Լիբանանյան «Ալմայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Տարածաշրջանի բոլոր երկրները բախվում են ահաբեկչության խնդրի հետ: Իրանն առանց կրոնական պատկանելիությանը, սատարել է տարածաշրջնի երկրներին»:
Նշելով, որ Իրանն աջակցեց Կատարին ՝ արաբական քառյակի դեմ , նախարար Զարիֆն ասել է .«Ոչ մի ժողովուրդ չպետք է հանձնվի պաշարման: Իրանը չի միջամտում երկրների ներքին գործերին»:
Արաբիայի հետ համագործակցության հավանականության մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանը մշտապես պատրաստ է եղել համագործակցել տարածաշրջանի երկրների ՝ ներառյալ Արաբիայի հետ»: «Արաբիան և Էմիրությունները և Եմենի դեմ պատերազմող մյուս երկրները չեն հասել իրենց ոչ մի նպատակի».-նշել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը :
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Պաղեստինի խնդիրը համարել է մուսուլմանների գլխավոր մարտահրավերը, ասելով.«Իսլամական բոլոր երկրները պետք է համախմբվեն Պաղեստինի հարցի շուրջ»: