Ռոհանի.«Տարածաշրջանի երկրների խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն»
ԻԻՀ նախագահն ասել է.«Տարածաշրջանի երկրների, այդ թվում Աֆղանստանի խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն և երբեք դրանք չեն կարող վերտարածաշրջանային երկրների միջոցով կարգավորվել»:
Թեհրանում Պակիստանի ԱԳ նախարար՝ Խաջե Մոհամմեդ Ասեֆի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Իրանն ու Պակիստանը պետք է համագործակցեն տարածաշրջանում անվտանգության, կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Անդրադառնալով Թեհրան-Իսլամաբադ լավ հարաբերություններին, Իրանի նախագահը նշել է.«Իրանն ու Պակիստանը երկու ազդեցիկ երկրներ են տարածաշրջանում և Իրանը ցանկանում է ընդլայնել տնտեսական, մշակութային ու քաղաքական հարաբերությունները Պակիստանի հետ»:
Հանդիպման ժամանակ նշելով, որ իր երկիրը ցանկանում է բոլոր ոլորտներում Իրանի հետ զարգացնել բազմակողմ հարաբերություններ, Պակիստանի ԱԳ նախարար Խաջե Մոհամմեդ Ասեֆն ասել է.«Տարածաշրջանի երկրների խնդիրները տարածաշրջանային լուծում են պահանջում և վերտարածաշրջանային ուժերի կողմից ցանկացած քայլ չի կարող նպաստել խնդիրների լուծմանը»: